samedi 25 octobre 2008

After the war

Oct 16th 2008 | BAKU, TBILISI AND YEREVAN

from The Economist print edition

An edgy neighbourhood has become both more dangerous and more important


... it is the three countries of the south Caucasus—Georgia, Azerbaijan and Armenia—that are the bigger story now, for they are the cockpit in a new clash between Russia and the West. The main reason these tiny countries matter, despite a combined population of only 16m or so, is geographical. Perched next to Turkey, north of Iran and south of Russia, this is a place where empires have long met—and clashed. Russia never reconciled itself to losing control of the Caucasus when the Soviet Union broke up in 1990-91. Moscow has been visibly fretful about rising Western influence.
[Read the full story]

lundi 13 octobre 2008

Ընտրյալ հոդվածներ Հայաստանյան մամուլից

Հոդված 4. «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԻՍԹԵՐԻԱՅԻ»

Հայկական Ժամանակ, 3.05.2008

Երբ ասում ենք, թե մարտի 1-ի դեպքերի պաշտոնական վարկածը հակասական է, չափից ավելի մեղմ ենք արտահայտվում:

Խնդիրը այն է, որ պաշտոնական վարկած, որը հետեւողականորեն, առանց ներքին ակնհայտ հակասությունների կշարադրեր դեպքերի ընթացքն ու կբացահայտեր պատճառահետեւանքային կապերը, ուղղակի գոյություն էլ չունի: Ավելին, եթե ուշադիր հետեւեք, ոչ միայն վարկած, այսինքն` փաստերի շարադրանք գումարած վերլուծական մեկնաբանություն, այլեւ ուղղակի սոսկ մեկը մյուսին հետեւող դեպքերի շարադրանք էլ գոյություն չունի: Կան ինչ-որ պատառիկներ` համեմված պաթետիկ փրփրակալումներով, կամ էլ անհոդաբաշխ կիսաամոթխած մրթմրթոց: Պատճառը շատ պարզ է: Առհասարակ, եթե մարդ ցանկություն ունի ճշմարտությունը պարզելու, նա գրեթե միշտ դա կարողանում է անել: Այլ հարց է, որ եթե ցանկությունն անկեղծ չէ, այդ պարագայում նույնիսկ ամենախելոք մարդը ինչերին ասես չի հավատա: Առ այսօր մարդկությանը ճշմարտություն պարզելու երկու մեթոդ է հայտնի` փորձարարական եւ տրամաբանական: Մեր դեպքում փորձարարականը ենթադրում է մարտի 1-ի ականատեսների հետ անմիջական զրույց, ինչը բարդ չէ, քանի որ դրանք հարյուրհազարավորներ են: Բայց նույնիսկ եթե ձեր շրջապատում ականատեսներ չկան, ապա համարձակորեն կարող եք դիմել զուտ տրամաբանական մեթոդին, որովհետեւ եթե խոսքը փետրվարի վերջին 10 օրվա մեջ Հայաստանում կատարված իրադարձությունների մասին է, ապա դուք կարիք չեք ունենա բարդ տրամաբանական գործողությունների, այլ ընդամենը այնպիսինների, որոնք ցանկացած մարդ արարածին իրավունք են տալիս կոչվել բանական եւ տարբերվել անբան կենդանուց: Քանզի խնդիրն այն է, որ հենց որ դեպքերը ուղղակի իրար հետեւից շարում ենք ժամանակագրական կապով, գրեթե առանց որեւէ հավելյալ վերլուծության ամեն ինչ պարզ է դառնում ցանկացած մարդու համար, ով մտավոր արատներ չունի:

Եւ իրոք, փորձենք այս ճանապարհով ստուգել իշխանամետ ամենատարածված պնդումներից մեկը, իբր Հայաստանում տեղի է ունեցել ապստամբություն: Ընդ որում, նախապես կրկին շեշտենք, որ տողերիս հեղինակը բացարձակ որեւէ անօրինական կամ բարոյապես դատապարտելի բան չի տեսնում ժողովրդական ապստամբության մեջ, քանի որ այդ իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրերով, եւ ապստամբության դեպքում էլ, համոզված եմ, որեւէ լուրջ խնդիր լեգիտիմության հետ չէինք ունենա ո՛չ արտերկրում, ո՛չ էլ առավել եւս երկրի ներսում: Այսինքն, եթե ապստամբության փորձ լիներ, դա ժխտելու որեւէ շահագրգռվածություն ես չէի ունենա: Եւ այսպես, փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց մանրամասներին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մեկը ոչ միայն ապստամբությունը, այլեւ կեղծիքների հեղինակների հրապարակային կախաղան բարձրացնելն էլ կարող էր արդարացնել: Հաջորդ երկու օրը տեղի են ունենում աննախադեպ բողոքի հանրահավաքներ եւ երթեր, ընդ որում` հանրահավաքի շարքային մասնակիցներն այն աստիճան վրդովված են, որ նույնիսկ առաջին նախագահի խոսքն են ընդհատում (երբ փետրվարի 20-ի երեկոյան իր եզրափակիչ ելույթում Տեր-Պետրոսյանը իր նախադասություններից մեկը սկսեց «վաղը...ե բառով, ժողովուրդը նրան ընդհատեց` «հիմա, հիմաե կոչերով, որտեղից էլ Շարժման այդ կարգախոսը ծնունդ առավ): Ենթադրենք, թե ընդդիմությունն այս պարագայում պատրաստվում է ապստամբության: Տրամաբանական է, որ ապստամբության պատրաստվողը պետք է շտապի եւ նախաձեռնություն ցուցաբերի: Մանավանդ որ գաղտնիք չէր «Երկրապահիե գործոնի առկայությունը: Զինված ապստամբության համար հրաշալի պայմաններ էին ստեղծված, բայց, չգիտես ինչու, ենթադրյալ ապստամբները հապաղում էին ու սպասողական մարտավարություն որդեգրում: Ապստամբության պատրաստվողի տեսակետից անժամկետ հանրահավաքներ հայտարարելը, ժողովրդին երգացնել-պարացնելը որեւէ իմաստ չունի: Հակառակը, նա իրեն դնում է բավականին խոցելի վիճակի մեջ: Նախ ժամանակ է տալիս իշխանությանը, երկրորդ` մանավանդ գիշերները անպաշտպան վիճակի մեջ է հայտնվում: Լավ, բայց ենթադրենք` ապստամբություն նախապատրաստողներն ինչ-որ բանի էին սպասում: Ասենք, ժողովրդի քանակի աճին: Այս դեպքում ապստամբությունը պետք է տեղի ունենար փետրվարի 26-ին, երբ ժողովրդի քանակը հասավ գագաթնակետին, ու պարզ էր, որ ավելի մեծ զանգված թերեւս հնարավոր չէր լինի հավաքել, իսկ իշխանությունները հոգեբանական տեսակետից ուղղակի կոտրված էին Սերժի հանրահավաքի խայտառակ տապալումից հետո: Սակայն ապստամբություն էլի տեղի չունեցավ: Բայց ենթադրենք, որ ապստամբություն նախապատրաստողները որոշում են էլի սպասել... չգիտես ինչի: Սպասեցին: Եկավ մարտի 1-ի լուսաբացը: Ոստիկանությունը իբր օպերատիվ տվյալներ է ստանում հանրահավաքի մասնակիցների մոտ զենք լինելու մասին: Մնացածը գիտեք: Թե ինչ հակասություններ է պարունակում ոստիկանության վարկածը մարտի 1-ի առավոտյան դեպքերի մասին, չենք մանրամասնում. թերահավատները կարող են ուղղակի դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին: Այդ հակասություններն այնքան շատ են, որ եթե որեւէ մարդ դեռ կարող է իրեն թույլ տալ հավատալ ոստիկանական վարկածին, ապա նա ուղղակի ինքնահարգանքից զուրկ է: Մարտի 1-ի առավոտյան դեպքերի մասին ընդամենը մեկ նրբերանգ պատկերացնենք: Պատկերացնո՞ւմ եք ապստամբության նախապատրաստվող մարդուն, որի ձեռքին զենք է, պատկերացնո՞ւմ եք այդ մարդու հոգեբանական վիճակը: Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ մարդը բախվում է միայն մահակներով ու վահաններով զինված ոստիկանների հետ: Հիշեք, որ մարդը, ըստ պաշտոնական վարկածի, զինված է նռնակներով, հրազենով եւ ալկոհոլի ու թմրանյութի ազդեցության տակ է: Ու հիմա փորձեք պատկերացնել, որ այդ մարդը բախման ընթացքում չի օգտագործում իր ձեռքի տակ եղած հրազենը (իսկ ոստիկանական ոչ մի հաղորդագրություն չի ազդարարում ցուցարարների կողմից հրազենի օգտագործման մասին): Պատկերացրեցի՞ք: Եթե` այո, ուրեմն լուրջ հիմքեր կան կասկածելու, որ դուք խնդիրներ ունեք կա՛մ ձեր բանականության, կա՛մ ձեր խղճի հետ: Ենթադրել, որ ապստամբության նախապատրաստվող զինված մարդը չի օգտագործել զենք ոստիկանության հետ բախման ընթացքում, մեղմ ասած, շատ դժվար է: Բայց պարզվում է` սրա «բացատրություննե էլ կա: Մի տեղ կարդացի, թե այդ պահին հանրահավաքի մասնակիցները ուղղակի ապստամբության հրահանգ չեն ունեցել, դրա համար էլ գործի չեն դրել զենքը: Սա, իհարկե, արդեն մտքի գոհար է, եւ բանավեճը այդպիսի պնդում անողի հետ վերածվում է իսկական զավեշտի: Պատկերացրեցիք, չէ՞. ձեզ մահակներով ծեծում են, դուք հարբած եք կամ գտնվում եք թմրանյութի ազդեցության տակ, դուք ունեք զենք: Բայց... Բայց դուք այդ վիճակում զենքը գործի չեք դնում, քանի որ չունեք հրահանգ: Այսինքն, այդ ամենով հանդերձ, դուք ցուցաբերում եք այնպիսի կարգապահություն, ասես գերմանական սպա լինեք: Լավ, ենթադրեք սա էլ այսպես: Հասանք մարտի 1-ի երեկոյին: Հարյուրհազարավոր մարդիկ գրեթե բոլոր կողմերից շրջապատված են զորքով եւ ոստիկանությամբ: Շարունակենք ենթադրել, թե նախապատրաստվում է ապստամբություն, չնայած վերոշարադրյալից հետո այդպես ենթադրելը արդեն առնվազն անլուրջ է: Բայց մենք ներողամիտ ու համբերատար լինենք ու ենթադրենք: Ժամը 9-ի կողմերը իշխանությունները 18 տարեկան զորակոչիկներին առաջ են գցում ժողովրդի վրա: Ժողովուրդը արդեն զինված է ինքնապաշտպանվող ժողովրդի բոլոր սովորական միջոցներով, բացի հրազենից: Եթե որեւէ մեկը մարտի 1-ի առավոտվա դեպքերից հետո կարող է սա անօրինական համարել, կներեք, բայց նա անառակի որդի է եւ փարիսեցի, որովհետեւ երբ կառավարությունը բառացիորեն բռնաբարում է օրենքի տասնյակ կետեր, միայն ծայր աստիճան անբարո եւ կեղծավոր մեկը կարող է դատապարտել ժողովրդի ինքնապաշտպանությունը: Զորքը գրոհում է ու, բնականաբար, նահանջում: Ինչո՞ւ բնականաբար: Որովհետեւ անզեն ժողովրդի դեմ թրքորեն խրոխտացողը թրքորեն էլ նահանջում է փոքր իսկ դիմադրության դեպքում: Եւ ի՞նչ պետք է անեն նման դեպքում մարդիկ, որոնք ապստամբություն են նախապատրաստում: Լենինի ապստամբության տեսությանը ծանոթ լինել պետք չէ, որպեսզի հասկանալի լինի, որ ապստամբները, օգտվելով զորքի նահանջից եւ խուճապից, պետք է գրոհեն: Բայց զարմանալի է` գրոհի չի ենթարկվում նույնիսկ բացարձակ անպաշտպան քաղաքապետարանի շենքը: Գրոհ չի ձեռնարկվում նաեւ Հանրապետության հրապարակի ուղղությամբ, որը շատ մոտիկ էր, եւ ուր շարված զորքերը հազիվ թե ավելի քաջաբար կռվեին, քան Գրիգոր Լուսավորչի ուղղությամբ գրոհած նրանց գործընկերները: Բայց «ապստամբներըե շարունակում են մնալ իրենց տեղում: Ո՞ւմ եւ ինչի՞ն էին նրանք սպասում: Հռետորական հարց: Հիմա համոզվեցի՞ք, որ ճշմարտության փնտրտուքը պարզից էլ պարզ խնդիր է: Մնում է այս ամենի հերքելու միայն մի ճանապարհ` լղոզել մտքերը, խուսանավել կամ էլ հիսթերիկ ու անբովանդակ հայտարարություններ անել: Եւ դա պատահական չէ: Տրամաբանությունը եւ բանականությունը սերտորեն կապված են ժողովրդավարության հետ, իսկ բռնակալությունը միշտ էլ ստիպված է դիմել իռացիոնալ դրսեւորումների: Տրամաբանությունը հերքողների վրա նյարդայնանալ պետք չէ, նրանք, միեւնույնն է, պարտված են, բայց մարտի 1-ի քենը ամուր պահեք ձեր սրտերում, մինչեւ գա հատուցման պահը:

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ