samedi 10 mai 2008

Բաց նամակ: Ի գիտություն “Օվիր”-ի Ալվինայի


ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին


Հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն:
Թե ո՞
վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանը այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտեր նաև Շամիլ Բասաևը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար ողջ Ռուսաստանը կգրավեր:
Իսկ թե ո՞
վ է “Օվիր”-ի Ալվինան և ի՞նչ հատկանիշների ու մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է հայտնվել իր պաշտոնում ու աշխատել և’ նախկին և’ ներկա իշխանությունների համար, գիտեն շատերը:
Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հերթական հայտարարությանն, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ իրավունքով և ինչ հատկանիշների համար Ժիրայր ՍեՖիլյանը պետք է ստանար ՀՀ քաղաքացիություն.
1.համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ծագումով հայ կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվում է իր նախկին քաղաքացիությունից և հինգ տարուց ավել ապրում է Հայաստանում և ունի սեփականություն:
2.մինչ օրս ՀՀ երկքաղաքացիություն ստացած 188 անձերը դժվար թե հայրենիքին և սեփական ժողովրդին ավելի շատ ծառայություն են մատուցել և առավել արժանավոր են քան Ժիրայր ՍեՖիլյանը, որի անցած հերոսական ուղղին հայտնի է բոլորին, իսկ եթե տ. Զաքարյանը այդ մասին տեղյակ չէ` դա իր խնդիրն է:

Խորհրդի կարգով կարող եմ ավելացնել, որ Ժիրայր ՍեՖիլյանի արժանիքներին ծանոթանալու համար “Օվիր”-ի Ալվինան կարող է օգտվել թեկուզ 2005թ հրատարակված Արցախյան շարժման հանրագիտարանից:
Հուսով եմ, հանրագիտարանին ծանոթանալուց հետո նա կլցվի բարի նախանձով և կհասկանա, որ պետք է ծառայել սեփական ժողովրդին: Մի խորհուրդ ևս, նախքան բարձրակոչ և անպատասխանատու, իսկ այս դեպքում անօրինական հայտարարություններ անելը , թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը, ուզում եմ հայտնել, որ ՕՎԻՐի պետը մինչ այդ պետք է իրեն հարգելով ծանոթանար Ժիրայր ՍեՖիլյանի գոնե դատական գործին` իմանալու համար, որ նույնիսկ շինծու մեղադրանքների հանգամանքում նա երբեք հասարակական կարգը չի խանգարել և երբեք վտանգ չի հանդիսացել սեփական պետականության համար:
Ժիրայր ՍեՖիլյանը կարող է համարվել վտանգավոր միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների և ոչ թե ՀՀ-ի կամ Արցախի համար, հանուն որոնց նա իր կյանքն ու արյունը չխնայեց: Ես զարմանում եմ, թե ի՞
նչպես հանկարծ համընկան Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի շահերը տվյալ հարցում:

Ուզում եմ “Օվիր”-ի Ալվինային և իր ղեկավարներին հիշեցնել, որ ամուսինս, ես և մեր երկու որդիները 1991թ. ապրում ենք Հայաստանում և շարունակելու ենք ապրել այստեղ անկախ այն բանից, թե արդյոք Ալվինան և իր վերադասները կշարունակեն չկատարել իրենց պարտականություններն ու խախտել ՀՀ Սահմանադրությունը` ցուցաբերելով խտրականություն մարդու հանդեպ:
Հայաստանը մեր Հայրենիքն է և այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն:

Սեֆիլյան Նանոր
Երևան, 8 մայիսի, 2008

vendredi 9 mai 2008

ԹԵ ԻՆՉՈւ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀԻՄԱՐ/WHY JUDGES ARE AFRAID BUT AREN’T STUPID

Գրիգոր Խարկիև
Մոսկվա

from - tzitzernak
english version - here


Հայաստան երջանիկ երկրում իրավական կարգը ցույց էր տալիս իր արդյունավետությունը: Օրինազանցների դատավարություններն այնքան արագ էին ընթանում, որ ոչ ոք չէր կարողանում դրանց հետևել: Նույնիսկ դատավորներն իրենք: Նրանք հազիվ էին կարողանում իրենց դատարանների սրահներնում կարգը պահպանել, սակայն մտադիր էին կարգը պահպանել երկրում:

Այս անգամ կախարդանքը շատ ավելի կախարդական էր, քան երբևէ: Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցիչ օրենք չի խախտել: Ընդհակառակը` օրենքը խախտվել էր այն քաղաքացիների կողմից, որոնք իշխանությունների հետ չէին համաձայնել. իսկ դա օրենքի խախտում էր:

Այն փաստը, որ քաղաքացիներ էին սպանվել, կախարդական այս երկրում դատավարություններից և ոչ մեկում չէր նշվում:

Օրինազանց քաղաքացիների համար արդարադատությունն ակնթարթային էր: Կասկածելի գործունեության հետախուզումն իշխանություններից չափազանց շատ ժամանակ կխլեր: Հարկավոր է շատ զգուշավոր լինել այն դեպքերում, երբ անօրենության հնարավորությունը կարող է ընդգրկել նաև իշխանություններին: Հարկավոր է շատ շատ զգույշ լինել: Աստված օրհնի դատավորներին, որոնք իրենց անսահման իմաստնությամբ կարողանում էին զանազանել ակնհայտ բաները. մի կողմից` հասարակ քաղաքացիներին` պետության թշնամիներին և միակ մարդկանց, որոնք կարող էին օրենք խախտել, և մյուս կողմից պետությանը, որը երբեք չէր կարող որևէ օրենք խախտել: Ի վերջո, նրա ծառաները հենց իրենք` օրենքն էին:

Դատավորներին կարեկցել է պետք: Նրանց համար իսկապես դժվարին ժամանակներ են: Նրանք կարգին մարդիկ են, ընտանիք ու ընկերներ ունեն, հարևաններ ու ազգականներ ունեն: Հայաստան կախարդական երկիրը գյուղ է, ուր բոլորը միմյանց հետ կապեր ունեն: Ինչ որ տեսակի կապեր: Ո՞վ գիտե, թե ով կարող է հանկարծ հայտնվել դատարանի սրահում:

Դժվարին ժամանակներ են: Դատավորներն այն մարդիկ են, որոնք կարդացել են օրենքը: Դե, գոնե լսել են դրա մասին: Ոմանք նույնիսկ մանևրել են գրքերում եղած օրենքների և պետությունը կառավարող իրական օրենքի միջև:

Սակայն պետությունը կառավարող օրենքն է կարևորը: Բոլորն էլ դա գիտեն: Եթե որևէ դատավոր երկրի օրենքներին ավելի գերակայություն տա, քան իշխանություններին, կհիշի իր դժբախտ գործընկերոջը, որն անմիջապես ազատվեց աշխատանքից, որովհետև հակադրվել էր վարչակազմի ընդդիմախոսին ձերբակալելու հրամանի օրինականությանը: Դա դեռ նախագահական ընտրություններից առաջ էր: Իրենցից յուրաքանչյուրի համար արդարադատությունն ինչքա՛ն ավելի ակնթարթային կլինի, եթե շեղվեն վարչակազմի կազմած ծրագրից:

«Դուք տեղյա՞կ եք, թե ինձ ու ազգականներիս վրա որքա՛ն արժեցավ իմ իրավաբանականում սովորելը, խոստովանեց դատավորներից մեկը, և թե ինչքան է հիմա ինձ վրա նստում դատավոր լինելն ու տեղում մնալը»:
Նրա կրտսեր որդին հակադարձեց հորը՝ ասելով, որ այնուամենայնիվ կարող էր օրենքի վրա հենվել:

«Ինձ ապուշի տե՞ղ ես դրել, գոռաց դատավորը և իր անկարգ որդուն հիշեցրեց այն բարեկեցիկ կյանքը, որ ինքն ապահովել էր նրա համար:
Սակայն դատավորը սիրում էր իր որդուն և մտագոհ էր իր նկատմամբ որդու ունեցած կարծիքով: «Դատավորները նրա համար են, որ մեկնաբանեն օրենքը և որոշեն, թե ու՛մ նկատմամբ ո՛ր օրենքները պիտի կիրառվեն, ե՛րբ և ի՛նչ հանգամանքներում» բացատրեց որդուն: «Ինչ որ տեղ ես իմ գործն եմ անում»:

Անհիշելի ժամանակներից ի վեր, որը դատավորների համար հասնում էր մինչև խորհրդային շրջանը, նրանք պետության հավատարիմ ծառաներն են եղել: Օրենքի իմացությունը լավ ապրելու հարմար առիթ էր: (Բացառությամբ, իհարկե, եթե մեկը դիսիդենտ էր. այդ դեպքում օրենքի իմացությունը իշխանությունների համար հարմար առիթ էր` այդ մեկին հոգեբուժական հիվանդանոց ուղարկելու:)

Խորհրդային ժամանակներից ի վեր դատավորներն ու դատախազները սովորել էին իրենց ունեցվածքն ի ցույց չդնել: Դատավորների ու դատախազների երկու տեսակ կար. կարիքից դրդված փող վերցնողներ և նրանք, որ դա անում էին սոսկ ագահությունից: Առաջին տեսակը կշտանում էր և երբեմն նույնիսկ արդարադատություն դրսևորում: Երկրորդ տեսակը միշտ էր փող վերցնում` իբրև սզբունքային հարց: Միշտ էլ կարելի էր բարելավել ու բարեկարգել կենսապայմանները, որքան էլ որ պահանջները մեծ լինեին:

Արդարադատություն բանեցնելու փորձերն այնքան էլ հաջող չէին: Սակայն հիմա այդ ամենն այլևս նշանակություն չունի: Հիմա այս խեղճ դատավորներն ու դատախազները այդ նրբին տարբերակման շռայլությունն իրենց թույլ տալ չէին կարող:

Հիմա բոլորը վախեցած են: Վախի օրենքը վեր է որևէ այլ օրենքից: Օրենքից վախը վեր է որևէ օրենքից: Աստված գիտի, թե ինչ պատահար կարող է տեղի ունենալ իրենց կարիերայի կամ կյանքի մեջ:

Եվ ուրեմն դժբախտ դատավորները դատում են նոր դիսիդենտներին, որոնց իրենց դատարաններն են բերել իրենցից է՛լ ավելի դժբախտ դատախազները: Խնդիրն այն է, որ դիսիդենտները դիսիդենտներ չեն: Նրանք մեծամասնություն են: Ոչ մի օրենք ու որոշում չի կարող նրանց իջեցնել դիսիդենտության կարգի:

Եվ այս դատավորներն ու դատախազները գիտեն դա: Իրենց վախեցած կամ կոռումպացված լինելը դեռևս չի նշանակում, որ իրենք հիմար են: Ավելին` նրանց հիմարացնել չի լինի: Նրանց սեփական որդիներն ու հարևանների դուստրերը հիմարացնողների հախներից կգան:

Տեսե՞լ եք, թե ինչպես են այս դատավորները հեռանում դատարանից դատավարության կեսին, թե ինչպես են դատախազները որոշում դրսում չճաշել: Միա՛յն ապահով ռետորաններում և միա՛յն մյուս դատախազների հետ: ուցեև փոքր անհարմարություն է: Օրենքներ կան, որ չգրված օրենքներից վեր են, որոնք իրենց հերթին վեր են գրված օրենքներից:

Իմ ապրած երկրում` շատ ավելի կախարդական երկիր Ռուսաստանում, սրանք բոլորը քաջածանոթ գործընթացներ են: Ռուսաստանն ամենատարբեր ձևերով օրինակ է ծառայել Հայաստանի կախարդների համար, որոնք կարողացել են ընտրություն արտադրել և հույս ունեն հասարակություն կառուցել:

Բայց ոչ. այս դեպքում Հայաստանն առաջ է անցել:

Ռուսաստանում դիսիդենտները դեռևս դիսիդենտ են:

Հայաստանում` ոչ:

lundi 5 mai 2008

Հայաստան - Արցախ

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ

Ղարաբաղցի մտավորականի խոհերը

«Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները եւ վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: Տագնապալից ընթացքի առաջն առնելու ուրիշ ձեւ չկա, քան միմյանց դարդուցավը հասկանալը, անաչառ լինելու լավագույն ձեւն այն է, երբ քեզ դնում ես դիմացինիդ վիճակի մեջ ու փորձում հասկանալ քո հնարավոր վարքագիծը:
Տվյալ պարագայում մտապահելով, որ մենք բոլորս Հայ ենք, ես պայմանականորեն հանդես եմ գալիս միջինվիճակագրական ղարաբաղցու դիրքերից եւ փորձում մաշկիս վրա կրել այն, ինչ կրել են իմ երեւանցի միջինվիճակագրական եղբայրներն ու քույրերը:
Եվ այսպես, ի՞նչ կանեի ես, եթե ԼՂՀ-ում կայացած ընտրություններին ՀՀ-աբնակների չմասնակցության պարագայում մի բնիկ երեւանցի մասնակցության իրավունք ձեռք բերեր ու հասներ իշխանության: Իշխանության հասնելով էլ՝ կամաց-կամաց Ստեփանակերտ տեղափոխեր իր երեւանցի ընկեր-բարեկամներին, պարզապես՝ բնիկ երեւանցիների, ու նրանց պաշտոններ տար, խանութներ բացելու, արտոնյալ բիզնես ունենալու հնարավորություն ապահովեր: Որպես հենարան էլ ընտրեր ոչ թե ղարաբաղյան ճանաչված ու հարգված մտավորականների ու կադրերի, այլ, մեղմ ասած, տեղի հասարակության հարգանքը չվայելող անձանց:
Ես, որպես միջինվիճակագրական «էշ ղարաբաղցի», հավանաբար, կկատաղեի երեւանցի «կատուկրասկատվողների» մերօրյա արշավանքից, իմ հոգում եթե ոչ ատելություն, ապա քամահրանք կառաջանար երեւանաբնակների նկատմամբ, եւ իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու անհնարինության մեջ համոզվելով՝ ես էլ դուրս կգայի հանրահավաքի: Եվ եթե ինձ նման միջինվիճակագրական արցախցի քույրերիս ու եղբայրներիս փորձեին համոզել մահակով, ապա հոգուս քամահրանքը ինձնից անկախ կվերածվեր ատելության, հատկապես, եթե հոգիս կրծի այն կասկածը, որ իմ գլխին իջնում է ոչ թե արցախյան սեգ անտառների կաղնու փայտից պատրաստված միջինվիճակագրական հարազատ մահակը, այլ Երեւանում ներկված դագանակը՝ ներկողի հետ միասին:
Այո, որպես միջինվիճակագրական ղարաբաղցի՝ ես, երեւի, այդպես կանեի: Բայց, որպես հայ մտավորական, ես այլ կերպ կվարվեի: Ես առաջին հերթին կմեղադրեի ինձ ու նմաններիս, որ չենք կարողացել դեպքերի նման զարգացման առաջն առնել: Ես ատելությամբ չէի լցվի շարքային ՀՀ-աբնակների նկատմամբ, լեզուս չէր պտտվի վատ բան ասել երեւանցի շինարարի, հացթուխի, մանկավարժի, երաժշտի, վաճառականի, ֆուտբոլիստի, քաղաքագետի, լրագրողի, բանաստեղծի եւ այլոց հասցեին: Ես կհասկանայի, որ նրանք մեղավոր չեն, որ ինձ նման խեղճ ու անպաշտպան են: Ես բոլորին չէի նույնացնի իշխանության հետ, ես չէի սիրի իշխանությանը, նրա կողքին չէի լինի, բայց հոգուս դառնությունը չէի ուղղի այդ իշխանավորների ծագումնաբանական տարածքի ու դրա բնակիչների դեմ: Ես կհասկանայի, որ դա ոչ միայն ծիծաղելի է, այլեւ նողկալի, որ դա թույլի ու անճարակի հոգեբանություն է: Որպես հայ մտավորական, ես կնկատեի, որ «երեւանցի» ղեկավարին բերողը տեղաբնիկ վերնախավն էր, որ նրա ուղեգիծն իրականացնողների ջախջախիչ մեծամասնությունը տեղաբնիկ հայրենակիցներս են, որ տեղաբնիկ մտավորականությունն է ներբողներ ձոնում նրան, որ տեղաբնիկ շոու-աստղերն են նրա փառքը երգում, որ տեղաբնիկ քաղաքական ուժերն են վարձահրավիրվել սատարելու, որ տեղաբնիկ լրատվամիջոցներն են լվանում մեր իսկ ուղեղները, որ տեղաբնիկ գիտնականներն են նրա ուղեգիծը հիմնավորում, որ տեղաբնիկ գործարարներն անհամեմատ շատ են ու ապօրինի ավելի շատ արտոնություններ ունեն... Մի խոսքով՝ որ, ինչպես երգիծաբանն էր ասում՝ «միլիոններով բռակ ենք տվել»:
Կնկատեի ու կսարսափեի, կնկատեի ու չէի դիվայնացնի «երեւանցի» ղեկավարին, այլ կհասկանայի, որ նա էլ է զոհ՝ մեր իսկ բարքերի, մեր իսկ դարավոր «մենատնտեսական» հոգեբանության զոհն ու պրոդուկտը: Կհասկանայի, որ եթե ընդունեմ, որ երկու «երեւանցի» կարողացել են ճկել բազմադարյա քաջությամբ հայտնի իմ ժողովրդին, ապա ստիպված պիտի լինեմ ընդունել նաեւ իմ բազմադարյա փոքրոգությունը: Կհասկանայի այս ամենն ու կսարսռայի: Կսարսռայի՝ հասկանալով, որ «երեւանցիներից» ազատվելով՝ մենք չենք ազատվելու համազգային միասնության մեր մենատնտեսական ընկալումից, մեր հոռի բարքերից, մեր ստրկամտությունից: Կհասկանայի, որ մինչեւ ինքներս չփոխվենք՝ իշխանությունը չի փոխվի: Ու քամահրանքիս հասցեն կփոխեի:
Սրանք ընդամենը խոսքեր չեն: Որպես արցախաբնակ հայ մտավորական, քանիցս փորձել եմ իմ ուժերի ներածին չափ նպաստել, որ Արցախ աշխարհս ավելի քաղաքակիրթ լինի: Բայց եղած չնչին շանսն էլ միշտ շնչահեղձ է եղել ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով, ընդ որում՝ դա այդպես է եղել եւ՛ Տեր-Պետրոսյանի, եւ՛ Քոչարյանի օրոք, քանի որ Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ ձգտել է կառավարելի ու ձեռնասուն իշխանություն ունենալ Արցախում: Ամեն անգամ հույսերս թաղելուց կամ, ավելի ճիշտ՝ անթեղելուց հետո իմ ու նմաններիս մեջ երբեւէ ատելություն չի առաջացել ոչ միայն Մայր Հայաստանում ապրողների, այլեւ նույնիսկ ՀՀ ղեկավարության նկատմամբ, քանի որ տեսնում էի նաեւ այն լավը, որ արվել է Արցախ աշխարհիս համար: Ատելություն չի առաջացել, թեեւ բարեփոխման մեր փորձերն արժանացել են ոչ միայն ՀՀ իշխանությունների հակազդեցությանը, այլեւ հայաստանյան հանրության քար անտարբերությանը:
Ուստի անիմաստ է այսօր բողոքել կողմերից մեկի անտարբերությունից, քանի դեռ կա այդ արատավոր երեւույթը՝ կողմերը, քանի դեռ չենք հասկացել, որ մենք ոչ միայն նույն իրավաքաղաքական ու ֆինանսատնտեսական, այլեւ նույն դարդուցավի դաշտում ենք, նույն մարտահրավերների դեմ հանդիման ենք: Սա կարող է հասկանալ զտարյուն մտավորականությունը եւ հասկանալով հանդերձ՝ չլռել: Չլռել ու այսօրվա միջինվիճակագրական ատելությունը հանել մեջներիցս:
Այս պահին մեծ է հատկապես Արցախի մտավորականության անելիքը: Ի վերջո, հնարավոր չէ փախչել այն իրողությունից, որ Հայաստանում ողբերգություն է կատարվել, որն իրավացի-հանիրավի առնչվում է Արցախի հետ, իսկ առնչողներն էլ ոչ թե մեկ կամ տասը մարդ են, այլ հարյուր հազարավորներ: Այս պահին առավել համբերատարն ու սրտացավը, առավել հանդուրժողականն ու պատասխանատուն մենք պիտի լինենք: Որովհետեւ, թեեւ ցավը բոլոր հայերինս է, բայց առավել ցավեցնողը մեր ՀՀ-աբնակ եղբայրների վերքերն են, նրանք են տուժածը:
Չգիտեմ, թե կոնկրետ ես՝ Գեղամ Բաղդասարյանս, ինչով եմ մեղավոր այդ ամենի համար, բայց ես իմ ու ինձ նմանների անունից ներողություն եմ խնդրում իմ ՀՀ-աբնակ եղբայրներից ու քույրերից ու ասում նրանց՝ կիսում ենք ձեր ցավը: Ես իմ ու ինձ նման ազատ մարդկանց անունից ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու բարեկամներին, նաեւ բոլոր նրանց, ում հոգում զոհվել են հավատը, հույսն ու սերը: Ներողություն եմ խնդրում ձեզնից ու ներում եմ ձեզ՝ արցախցուս նկատմամբ հանիրավի ատելության համար: Դառնացած, վիրավոր հոգին նաեւ աչքերը պղտոր ու անարդար է լինում, եւ ո՞վ պիտի դա հասկանա, եթե ոչ եղբայրը:
Իսկ մենք եղբայրներ ենք բախտակից: Ու ինչ էլ լինի՝ կառուցելու ենք մեր երազած երկիրը, մեր ընդհանուր հայրենիքը:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Դեմո» հանրային թերթ Ստեփանակերտ

dimanche 4 mai 2008

Is civil society taking shape in Armenia?

Armenian society, or some segment of it at least, is becoming more active and less apathetic to the situation in the country, which can be summarized simply as one where the people are disrespected and ignored on a daily basis by their leaders. This leads me to speculate as to whether the political crisis brought about by the presidential elections and the turmoil that followed, might have inadvertently sowed the seeds for a bona fide civil society to grow in the country.
see - ԱՅՕ՝ ԱՅԴՊԵՍ ԸՍԻ

samedi 3 mai 2008

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿՈՆԳՐԵՍ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները

Համաժողովրդական շարժման գործունեության ելակետը ետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական ուժերի նոր հարաբերակցության ձեւավորումն է£ Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա£ Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում՝ հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող Համաժողովրդական շարժումը£ Ուրիշ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի, ինչը մեզ համար միա­ժամանակ թե՜ պատվաբեր է, թե՜ պարտավորեցնող:

կարդալ ելույթի այստեղ (Ա1+)