Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատունն այլևս գոյություն չունի և վերածվել է ադրբեջանական ռազմականյանի։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման մասին հայցը, և դատն ընթանում է արդեն շուրջ երկու ամիս», - չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կարապետյանը։
Միաժամանակ նա նշեց, որ հայցը ներկայացվել է Ֆրանսիայում գրանցված Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից։
«Այս կառույցն իր մեջ է ներառում Ֆրանսիայում և եվրոպայում գործող հայկական մի քանի հասարակական կազմակերպություններ», - պարզաբանեց պատմաբանը՝ ավելացնելով, որ այս գործի հետ կապված բոլոր փաստերն ու վավերագիր ապացույցները հավաքվել և ներկայացվել են «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» կողմից։
Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվել է 1998 թ.-ին, սակայն համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին և 2005թ.
դեկտեմբերին:
Բարբարոսական գործողությունների արդյունքում բազմաթիվ խաչքարեր թաղվեցին
հողի տակ, մյուսները ավերվեցին և նետվեցին Արաքս գետը։
Հին հայկական գերեզմանոցի ընդարձակ տարածքը բուլդոզերներով հարթեցվել է, լիովին ոչնչացվել է 5000 խաչքար այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։
Ըստ վերջին տվյալների խաչքարների ոչնչացման մասին խոսվեց Հնդկաստանի Նոր Դելլիում կայացած Միջազգային Կոնֆերանսում, ուր մասնակցում էին 54 երկրների 150 մասնակիցներ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 3 ից 5ը , Հայաստանը բարձացրեց Նախիջևանի խաչքարների ոչնչացման և սրբապղծության հարցը:
Միջազգային Կոնֆերանսը ենթադրում է, որ մշակույթային և պատմական հուշարձանների ոչնչացումը՝ ոտնձգություն է մարդկային իրավունքների դեմ:
--
նույն խնդրի շուրջ - այստեղ
Video