Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ջհանգիրյանը, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, այսօր հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե մեկուսարանում նա համաձայնության է եկել իշխանությունների հետ եւ ստորագրել իրենից պահանջվող ցուցմունքները:
ՙՀրապարակ՚ թերթը պնդել է, թե Ջհանգիրյանը համաձայնության է եկել իշխանությունների հետª իր հարազատների հետ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը հանելու դիմաց:
Ինչպես ՙԱզատություն՚ ռադիոկայանին հայտնեց նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, ագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. - ՙՈրեւէ համաձայնության որեւէ մեկի հետ չեմ եկել եւ չեմ պատրաստվում
գալ: Տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը հանվել է ոչ միայն իմ, այլեւ ՙԿենտրոն՚ քրեակատարողական հիմնարկում պահվող բոլոր քաղբանտարկյալների մասով, այն էլ Ագոյի խմբի պահանջներից հետո: Ես մնում եմ իմ արտահայտած տեսակետներին հավատարիմ եւ չեմ հրաժարվի ոչ մի բառից ու
ստորակետից: Հակառակ դեպքում ես կդադարեմ Ջհանգիրյան լինելուց՚:
Լուսինե Սահակյանը նաեւ պնդել է, որ Ջհանգիրյանը անմեղ է: ՙԱյդ կապակցությամբ մենք պատրաստվում ենք հանդես գալ հայտարարությամբ՚, - ասել է փաստաբանը:
jeudi 3 avril 2008
...չեմ հրաժարվի ոչ մի բառից ու ստորակետից
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire