Մի վիրահատությունից հետո մարմնագույն մարմնիս վրայի վերքը չնայած բժիշկների գործադրած ջանքերի երկու ամիս չէր փակվում,մինչև ծանոթ բժշկուհու ախտորոշումը.որը դեղ նշանակելով, ասեց երեք օրից կփակվի և երբ երեք օրից հետո, զանգելով իմացավ,որ վերքը փակվել է ասեց (նե մոժետ բիծ): Մենք այս բարձրագույն իշխանություններից ասում ենք ամեն ինչ սպասելի է, բայց երբ նույնիսկ վատթարագույն սպասելիքներն են իրականանում զարմանում ենք:
Եթե ասում ես բարձրագույն, ուրեմն կա նաև ցածրագույն, եթե ցածրագույնը հողագետնագույն է, ուրեմն բարձրագույնը երկնագույն է,իսկ ծայրագույնը պատրիարք,որն էլ թերևս մուգ կապույտ է:
Կարելի է արդյոք բողոքել խոզից,որ խոզություն է անում,շնից շնություն.էշից էշություն, առնետից կռիսություն,պարզապես տրամաբանությունը մարդուց մարդկություն է ենթադրում,մինչդեռ ոմանք ծնվում են ոչ թե կենդանակերպի նշանի տակ, այլ հենց կենդանակերպի:
Եթե դու փողոցով քայլում ես և քեզ հրում է զինվորականի,ոստիկանի, կամ օմոնականի մեկը
մի հարցրու ինչու ես հրում,քանզի դրա պատասխանն է ռետինե մահակի հարվածը գլխիդ:Բոլոր երկրներում էլ ոստիկանները ասոցացվում են շների հետ, տիրոջ ձեռքից հաց ուտելով, հրաման կատարող, չհասկանալով,որ այդ հացը գալիս է նրանից ում գլխին խփում են,ինչը ոստիկանին նմանօրինակ կարճամտության հետևանքով դարձնում է կենդանակերպ: Կույր հավատարմության, ահա թե ինչի համար են սիրում և պահում շներին,ոչինչ,որ նա շնանում է,կարևորը,որ նա ոչ թե արդարամիտ է,այլ շան պես հավատարիմ:
Կարելի է սիրել շանը, որն իրեն բնորոշ դրսևորումներին զուգահեռ մարդկային որակներ էլ ունի, բայց ոչ մարդուն,որի դրսևորումներում կենդանականը գերակայում է, որոնց դրվատելիս համեմատում ենք մարդկանց հետ,իսկ մարդկանց փնովելիս կենդանիների:
Բարձրագույնները հասարակական սիրո պահանջարկ և անբավարարվածություն ունեն,որին արժանանալու համար դիմում են ցուցադրական հերթապահ քայլերի, չհասկանալով,որ փոխադարձ սիրո հրամայականը փոխադարձությունն է, ինչը լույս է սփռում նաև նրանց նեղանձնականի վրա:Երբ հանրապետության հրապարակ բերվածները հայտնվեցին ազատության հրապարակում, երբ 9 օր երթերի ժամանակ վանկարկում էին Լևոն,Լևոն, սերժիկ հեռացիր, երբ շենքերի պատուհաններից մեծ ու փոքր իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին, հրապարակայնացնելով իրական ընտրությունների պատկերը,որպես պետական գաղտնիք` բարձրագույն ականատեսն ու նորաթուխ սցենարիստը ցույց տվեց իր տղամարդկությունը զենքով անզենների նկատմամբ:Այս և այլ բացահայտ հանցագործությունների համար պատասխան չտալու միակ ձևը իշխանության պահպանումն է,ինչն էլ անում են իրենց ձեռքից տարբեր տիպի կամա-ակամա հաց ուտող հանցակիցների օգնությամբ,ընդհուպ մինչև չեզոքության ընդերքներում խրամատավորվածները:
Նրանք վատանում են ազատություն, Լևոն վանկարկումներից,որոնք արդեն հոմանիշներ են դարձել,ինչը և ենթադրում է,որ հասարակությունը իր ընտրության մեջ ազատ է և առանց նրա նկատմամբ պարտադրված ընտրության բարձրագույնը չի կարող ունենալ նույնիսկ համատեղ կյանքի, խաբուսիկ սիրո ցուցադրման ենթակա, որևէ նշույլ, որքան էլ տարփողի սարքած սուտն ու կեղծիքը հավատարիմ զլմների միջոցով` պարտադրելով հավատալ ամենաուժեղի ,ամենախելոքի,ամենահայրենասերի,ամենագեղեցիկի, քաղաքականապես գրագետի և երկարոտնի վարկածին: Փողով սեր չես գնի,բայց կարող ես ընդհուպ մոտենալ և հերիք է ինչքան մոտեցել ես,որովհետև դա ոչ միայն զզվելի է ինչպես դեմքովդ քաղաքի պաստառապատումը հասարակության համար,այլև չափազանց վտանգավոր:
Եվրոպա - Ասիա սահմանագծայինի ճակատագրով մեր մոտ ընտանիքի երկու տեսակն էլ կա, նույն շենքի մուտքում` դեմ դիմաց կանգնած նոթերը կիտած,կողք կողքի բնակարաններում և համատեղ, ապրում ենք տարբեր արժեհամակարգերով,բայց Եվրոպան զարգացման ուղենիշ վերցրած,անդամագրված:
Մեր բարձրագույնները ասիական ընտանիքի մոդելն են մեզ պարտադրում, ուր անվերապահորեն §միակ¦ տղամարդն է ընտանիքի գլուխը և որքան ասիացի` այնքան իրեն ավելի տղամարդ է, զգում,իսկ բարեկրթությունը նրա համար դոդիկություն է,գոմիկություն,եվրոպականություն,ժողովրդավարություն,որի համար էլ իրեն ավելի լկտի, դաժան,բիրտ ու բռի է պահում,որովհետև ժողովրդավարությունը զրկում է նրան իր տղամարդկության զրահներից որն է` խաբեություն,խորամանկություն,ստորություն,անօրինականություն,կաշառք ու դավադրություն, որով փորձում են ծածկել իրենց ամոթույքները:
Մենք հարում ենք եվրոպական արժեքներին,որովհետև դա ձեզ նման ասիացիների ասպատակությունների պատճառով վնասված մեր նկարագիրն է, ոչ թե ուրիշի,վկա մեր մշակույթը որը,եվրոպականի ձևավորման ակունքներում է եղել,այն ընտանիքի,ուր բոլորը հավասար են և ունեն ձայնի իրավունք: Եւ ուրեմն թող բարձրագույնները իրենց ասիական բարքերը կիրառեն իրենց տանը և ոչ մեր,որովհետև նրանք մեր ընտանիքի անդամները չեն:
Գրիգոր Խաչատրյան
samedi 5 avril 2008
Նրանք մեր ընտանիքի անդամները չեն:
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire