ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ապրիլի 9-ին լրանում է ավազակապետական հանցագործ վարչախմբի ոճրագործ քայլին զոհ դարձած մեր հայրենակիցների մահվան քառասուն օրը քառասունքը Մարտի 1-ին ազգային-ազատագրական մեր պայքարի ընկերները, խաղաղ ցուցարարներ, նահատակվեցին քոչարյանասերժական բանդաների կողմից արձակված գնդակներից Համաժողովրդական պայքարի առարկայացող, անկասելի հաղթանակը ու իրենց անփառունակ վախճանը առժամանակ դիմագրավելու համար է, որ կատարվեց մարդկության դեմ այս հանցագործությունը, որի մեղավորները ստանալու են իրենց պատիժը£
Նույն օրըª ապրիլի 9-ին նշանակված է նաեւ ազգասպան այդ ոճրագործության առաջին երկու պատասխանատուներից մեկիª Սերժ Սարգսյանի §նախագահական¦ երդման արարողությունը£ Օրվա համընկնումը որքան էլ պատահական, բայց նաեւ խորհրդանշական է. ավազակապետության պարագլուխների ու նրանց բանդաների տոնական խրախճանքը իրենց իսկ թափած արյան վրա, անմեղ նահատակների մահվան քառասունքին£ Մենք մերժում ենք այդ ծաղրն ու ցինիկ անարգանքը ամբողջ մի ժողովրդի նկատմամբ£
Ապրիլի 9-ը ամբողջ հայ ժողովուրդը նշելու է իր ազատության համար նահատակվածների քառասունքը որպես սգո ու ընդդիմացման օր սեւազգեստ ու սգո այլ խորհրդանիշներով ու արարողություններով£ Մասնավորապես, ժամը 2-ին բոլոր ցանկացողներն ամբողջ հանրապետությունից ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտª ի հիշատակ նահատակների£ Նույն բանը արվելու է նաեւ հանրապետության բոլոր բնակավայրերումª սգո հիշատակների համար ավանդական դարձած վայրում£
Այդ օրը ամբողջ հայ ժողովուրդը իր բողոքն է արտահայտելու ավազակապետության դեմª հաստատելով իրենից ժամանակավորապես կորզված հաղթանակին մինչեւ վերջ հետամուտ լինելու, տեր կանգնելու ու այն հետ բերելու իր վճռականությունը£
Հասարակական կազմակերպությունների "ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ" միություն
03.04.08
vendredi 4 avril 2008
Հայտարարություն
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire