dimanche 30 mars 2008

Հայաստան - Արցախ (1)

հոկտեմբեր 2007: Երևանի հանրահավաքին

"...Կանխելով հնարավոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մեջ բոլորովին դեր չի խաղում Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը: Եթե նրանք արժանի լինեին, թող ոչ թե տասը, այլ հարյուր տարի բարով կառավարեին Հայաստանը, ինչպես նրանց նախնիները՝ արցախցի Հեթումյանները 150 տարի կառավարեցին Կիլիկիո թագավորությունը: Ես անթույլատրելի եմ համարում անպարկեշտ խոսակցությունների ու գրգռությունների միջոցով ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ սեպ խրելուն միտված տրամադրությունները, դրանք գնահատելով թե՛ անարդար, թե՛ վտանգավոր: Ուստի կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նման մտայնության տարածումն ու ամրապնդումը կանխելու համար, մանավանդ որ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած իշխանական արատավոր համակարգի հենասյուների 99 տոկոսը կազմում են ոչ այլ ոք, քան հայաստանցիները:..."

ԼՏՊ.

Aucun commentaire: