Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Մարտի 21-ին լրանում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից պարտադրված, այսպես կոչված, արտակարգ դրության ժամկետը: Հանրահավաքների եւ խոսքի ազատությունը սահմանափակող այդ արտակարգ դրությունը մտցվեց մարտի 1-ին, երբ իշխանությունները բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունները բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ: Անտեսելով մարտի 1-ի ողբերգությունը՝ իշխանություններն անգամ սգո օր չհայտարարեցին: Մենք կոչ ենք անում մարտի 21-ը ազգովին նշել որպես սգո ազգային օր: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մարտի 21-ին, ժ. 15.00-ին Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ հանուն ազատության իրենց կյանքը զոհաբերած մեր համաքաղաքացիների: Հարգանքի տուրք մատուցելով եւ՛ ազատության մարտիկների, եւ՛ վարչախմբի ձեռքում զոհ դարձած զոհված ոստիկանի հիշատակին՝ մեր այս ակցիան կնպաստի ազգային համերաշխության ամրապնդմանը: Այն նաեւ կխորհրդանշի մեր հասարակության եւ ժողովրդի պատրաստակամությունը` շարունակելու պայքարը հանուն ազատության եւ ժողովրդավարության հաստատման»:
Սեփական ժողովրդի դեմ կիրառված այդ բռնությունների հետեւանքով առնվազն 8 հոգի զոհվել է, կան հարյուրավոր վիրավորներ, ձերբակալվել եւ քաղաքական հետապնդումների են ենթարկվել ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:
vendredi 21 mars 2008
Մարտի 21-ը՝ սգո ազգային օր
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire